Главная » 2013»Апрель»20 » Ketne mala ezdia u Jn Mer Qotane hebuna van brne.
01:12
Ketne mala ezdia u Jn Mer Qotane hebuna van brne.
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում քննիչ Արթուր Ստեփանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, շինություն ապօրինի մուտք գործելու և որպես զենք օգտագործվող առարակաների գործադրմամբ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է ապրիլի 18-ին՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Օստրովսկի փողոցի 12 տան բնակիչներ, ամուսնիններ, 56-ամյա Մռազ Քոչարյանի և 55-ամյա Սեյրան Ջալիլյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով:
Այդ օրը 3 դիմակավորված ու դանակներով զինված անձինք մտել էին ամուսինների տուն, ծեծի ենթարկել, այնուհետև կպչուն ժապավենով և հեռախոսալարերով կապել նրանց՝ պահանջելով գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր: Հանցագործները տունը տակն ու վրա անելուց հետո հափշտակել են երկուսուկես միլիոն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր, ֆոտոխցիկներ, տեսամագնիտոֆոն և այլ իրեր, այնուհետև՝ դիմել փախուստի:
Ամուսինները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ իրենց սև գործը անելուց հետո նրանցից մեկը հեռանալուց առաջ կապված վիճակում գտնվող ամուսինների ոտքերի տակ կրակ է վառել՝ փորձելով այրել տունը, սակայն հանցագործներից մեկ ուրիշը վերադարձել է և անջատել կրակը: Տեղի ունեցածի մասին տեղեկանալուց հետո դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Կորյուն Հարթենյանի և Էջմիածնի ոստիկանապետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև քննչական բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: